Թուրքիայի Սահմանադրական դատարանը մերժել է Սիսի կաթողիկոսարանի տարածքի վերադարձի մասին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պահանջով դատի քննարկումը: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հայտարարել է հայցը Մարդու իրավունքների եվրոպական դատարան տանելու մասին:
Տե՛ր, լսի՛ր աղաչանքներս և ընդունի՛ր իմ պաղատանքները, քավի՛ր հանցանքներս ու կատարի՛ր խնդրվածքներս, արձակի՛ր կապանքներս և բժշկի՛ր հոգիս, առողջացրո՛ւ մարմինս, ուղղի՛ր իմ ընթացքը, և թող արագորեն ժամանեմ Քո սրբերի օթևանը:
Բարեգործությունն առանց հավատի ունայնություն է, քանզի Բարերար Աստված մարդկանց ողորմում է ըստ մարդու գիտակցության և պահանջում, որ յուրաքանչյուր ոք իր ունեցվածքից բաժին հանի Եկեղեցուն:
Քեզ եմ ապավինում, Տե՛ր, որ քավարան ես մեղավորների և դարան՝ հալածվածիս համար: Փախուստի մատնիր թշնամուս: Չունեմ այլ օգնական, Դո՛ւ ես միայն անձիս պահապանը: Փրկի՛ր ինձ վտանգից, ազատի՛ր որոգայթներից և արժանացրո՛ւ լինելու հավերժի որդի:
Երանի այն մարդուն, որին չի տանջում իր խիղճը, և ով չի կորցրել իր հույսը։ Հարստությունը բարիք չէ ժլատ մարդու համար, և չկամ մարդու ինչի՞ն է պետք իր ունեցվածքը։ Ով հավաքում է իրեն զրկելով, նա հավաքում է այլոց համար, և նրա բարիքներն ուրիշները պիտի վայելեն։
Այս օրերին Թուրքիայում «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով բավականին ներկայացուցչական միջազգային կոնֆերանս է ընթանում, որի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ բազմաթիվ ելույթներ են հնչել...